Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Արցախին օգնելու համար հանգանակել է 600 հազար դրամ: Նրա մեկամսյա աշխատավարձը հենց այդքան է:

Նկատենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ իր ներկայիս պաշտոնն ստանձնելիս, Լոքյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հասարակական նշանակության շինություն: Նրա դրամական միջոցները նախարար դառնալու պահին կազմել են 4 հազար դոլար եւ 2 հազար եվրո:

Սակայն նրա հիմնական ունեցվածքը նրա բաժնեմասերն են, որոնք ներդրված են երեք ձեռնարկություններում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 142 մլն 70 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ