Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է՝ եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում՝ անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե թերեւս  արժե այդ ամենը կանոնակարգել։

Ինձ թվում է՝ շատ ավելի թունդ «ռաբիսներ» են այն գործարարները, որոնք այս օրերին զինվորների կամ նրանց ընտանիքների համար ինչ-որ «բարեգործություն» են արել, իսկ հետո համարյա նույնչափ գումար են ծախսել՝ իրենց «բարեգործությունների» մասին գովազդային հոլովակ պատրաստելու եւ ցուցադրելու համար։ Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ վարքագիծն ավելի մեծ  նողկանք չի առաջացնում։

Եթե մարդը բարի գործ է կատարել՝ դրա մասին հետագայում պատմելու նպատակով, ուրեմն դա իրականում բարի գործ չէ, դա բիզնես է՝ մի բան տալիս ես, մեկ այլ բան վերցնում ես։ Բարի գործն այն է, երբ դա հաջորդ իսկ պահին մոռացել ես, թե ինչ ես արել, որովհետեւ անգամ ինքդ քեզ հիշեցնելը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ պարգեւ՝ «վայ, էս ինչ լավն էի ես»։ Գնացել ես հիվանդանոց, այցելել ես զոհվածների հարազատներին ՝ լավ ես արել։ Մի՛ նկարվիր, նկարը մի՛ տարածիր, թող դա մնա քո եւ այն մարդկանց մեջ, որոնց դա ջերմության ես պարգեւել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ