Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանը, մեր տեղեկություններով, Լոնդոնի կենտրոնում շատ թանկարժեք եւ մեծ ամբողջական շենք է գնել։ Շենքն այսօր տրված է վարձակալության ու սեփականատիրոջը կայուն, մեծ եկամուտներ է ապահովում։

Լոնդոնում, ինչպես գիտենք, անշարժ գույքի թե վարձակալության, թե վաճառքի գները աստղաբաշխական թիվ են կազմում։ Որոշ տեղեկություններով, իշխանությունները Պողոսյանին օֆշորային սկանդալից չոր դուրս բերելու համար ակնկալում են ստանալ հենց լոնդոնյան այդ շենքը, որը նա գնել է մի քանի տարի առաջ։ Ի դեպ, ասում են, Միհրան Պոդոսյանի կարողությունը՝ ընկերությունները, անշարժ գույքը, ֆինանսական միջոցները գնահատվում Է 800 մլն դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ