Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։ Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը։ Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում։ Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն։ Անգամ գաղտնալսումը չի օգնել։ ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել։ Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ