Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Պետական միջոցները խնայելու նպատակով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցեցին, որ 797 ծառայողական մեքենա կկրճատվի՝ բացառությամբ ԱԱԾ– ին, ոստիկանությանը, քննչական մարմիններին եւ փրկարար ծառայությանը սպասարկող ավտոմեքենաների։

Վարչապետի հայտարարությունից 1 ժամ էլ չանցած «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես էին հարկատուների հաշվին երթեւեկող պետական ծառայողական մեքենաները ոչ թե պաշտոնյաներին ծառայում, այլ նրանց ընտանիքի անդամներին։ Պուշկինի անվան դպրոցի մոտ մի քանի րոպե կանգնելով՝ ականատես եղանք, թե քանի պետական համարանիշներով, որոնց թվում էին նաեւ ուժային կառույցներին սպասարկող, ավտոմեքենաներ են մոտենում երեխաներին՝ դպրոցից տուն տանելու համար։

Ինչպես հայտնի է, այս դպրոցում շատ են մեծահարուստների եւ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները։ Երեխաների դեմ ոչինչ չունենք, պարզապես նրանց՝ հարմարավետ պայմաններով տուն հասնելը ոչ թե պետության հաշվին պետք է լինի, այլ ծնողների գրպանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ