Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի օրերին Ղարաբաղում ՀՀԿ-ի նախաձեռնած ֆորումին մասնակցած ու դիրքեր այցելած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու հասարակական գործիչներն անձամբ են տեսել, որ սահմանային դիրքերում տեղադրվել են մշտադիտարկման սարքեր, որոնց միջոցով մեր դիրքապահները կարողանում են ամեն պահի նկատել հակառակորդի շարժը։ Նման սարքեր նախկինում եղել են, բայց՝ զորամասերում եւ այն էլ՝ ոչ բոլոր։

Մասնավորապես, Ասկերանի դիրքեր այցելածներից մեկը մեզ պատմեց, որ սարքերը նախատեսված են նաեւ գիշերվա համար եւ մթության դեպքում էլ կատարում են նույն գործառույթը։ Սահման այցելածներին տեղեկացրել են, որ Արցախի ՊԲ-ն այդ սարքերը ձեռք է բերել ապրիլյան պատերազմի օրերին իրականացված հանգանակությունների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ