Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են լինելու՝ առավել նմանվելու են ամերիկյան մոդելին. նախագահ` առանց վարչապետի, որպեսզի ֆունկցիաների դուալիզմ, կրկնություն չլինի:

Ի դեպ, հենց դրանով է բացատրվում Արթուր Աղաբեկյանի օրեր առաջ արած հայտարարությունը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի վերադարձը։ Շատերը չեն բացառում, որ եկող գարնանը մեկնարկող սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղի ունենալիք «ուժեղ նախագահ` առանց վարչապետի» ընտրություններում վերջինս նույնպես առաջադրվի:

Հնարավոր է, որ այդ ընտրություններում առաջադրվի նաեւ Բակո Սահակյանը, եթե հաշվի առնենք, որ նոր սահմանադրությունը նոր էջ է, եւ, ոմանց մեկնաբանությամբ, վերջինս իրավունք ունի նոր էջից սկսել ամեն ինչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ