Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերեւ եւ այլն։

«ՉԻ»- Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։

Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին։ Օրինակ՝ այդքան շաքարավազ գնել է, որպեսզի թզաքուն տանի մաքսակետ եւ ձեւացնի, թե ներմուծում է (որպեսզի պարզի, թե ովքեր են խոչընդոտում ներմուծմանը), աղը նրա համար է, որ թշնամու լրտեսներին աղի ուտելիք տան, ու ծարավը նրանց ստիպի խոստովանել ամեն ինչ եւ այլն:

Իսկ դափնու տեւերները, մեր մեջ ասած, դեռ մի բան էլ քչություն են անում: Հնում, ինչպես հայտնի է, հերոսների համար դափնե պսակներ էին հյուսում, իսկ մեր ԱԱԾ հաջողություններն այնքան ակնհայտ են, որ 40 կիլոգրամը հաստատ չի հերիքի»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ