Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռուսաստանյան որոշ շրջանակների։ Ճիշտն ասած, դա փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհետեւ վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կուսակցության «Լենինն» է։ Ճիշտ է, ինքը ՝ մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ նա ազնվորեն է ծառայել ժողովրդին՝ դրսեւորելով զրոյական կոնֆորմիզմ, բայց ճակատագրի հեգնանքով հայտնվել է ժամանակակից կոնՖորմիստների դրոշի վրա։ Ի դեպ, Նժդեհի հայացքները հակաբոլշեւիկյան էին, բայց ոչ՝ հակառուսական։ Բոլոր դեպքերում այնպես չէ, որ Նժդեհի անունով մենք չունենք արձաններ եւ այլ «օբյեկտներ»։

Այնպես որ՝ մեր ազգային հերոսի արձանի տեղադրումը «Ռուսաստանի դեմ դեմարշ» անվանելը շատ մեծ չափազանցություն է։ Ուրիշ հարց, որ հիմա պաշտոնական քարոզչությունը Ռուսաստանում (իսկ նման երկրներում քարոզչությունը գրեթե բացառապես պաշտոնական է) թեքվում է Հայաստանի դեմ եւ ստանում մոտավորապես հետեւյալ երանգավորումը. «Դուք ո՞վ դառաք, որ դժգոհեք մեր՝ Ադրբեջանի հետ զենքի բիզնեսից եւ ընդհանրապես՝ մեր կեցվածքից Ղարաբաղյան հարցում։ Հեսա կկազմակերպենք Ադրբեջանի նոր հարձակում Արցախի վրա, նոր կիմանաք։ Եվ հետո մոռացե՞լ եք, որ Ռուսաստանում երկու միլիոն հայ կա, հեսա կտեսնեք նրանց հալը»։ Մի խոսքով՝ շատ հավանական է, որ «կանացի խալաթի» եւ պաշտոնական «լրագրողի» մեկնաբանության պատմությունը կրկնվելու է։ Կամ՝ կգտնվեն պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ կտան Ռոգոզինից էլ ավելի կոպիտ արտահայտություններ հայերի հասցեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ