Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իհարկե, Հայաստանում եւ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ։ Գոյության ունի «ուժային համակարգ», որը 90–ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, եւ, ըստ որի, ցանկացած «հեղինակության», թաղի տղա, «ֆիդայի», «օրգանի աշխատող», երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել եւս՝ իր «շեՖին» թարս կնայեր։ Դե, բնականաբար, այդ համակարգն օգտագործվում էր նաեւ քաղաքական նպատակներով։

Ասել, որ այդ տեսակի մարդիկ այսօր գործում են նույն լկտիությամբ, կարծում եմ՝ չափազանցություն կլիներ՝ դեպքերն ակնհայտորեն քչացել են։ Բայց երբեմն ի հայտ են գալիս, այսպես ասած, «ռեցիդիվներ»։ Այսինքն՝ ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որեւէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով։ Ամենակարճ ճանապարհն այդ մարդկանց դատելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ