Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների եւ ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպումից հետո «Լեւոն եւ Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսիյանը «Ժամանակին» ասաց, որ պատերազմական խառը շրջանում զանգել են եւ իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումն ավելացնի, իսկ այժմ երկու անգամ ավել ապրանքը նույն գնով են ուզում ձեռք բերել:

Նշենք, որ հանդիպման ընթացքում մտահոգություններ արտահայտող գրեթե բոլորին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը ընդհատում էր, հարցերին էլ սպառիչ պատասխաններ չէին տրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ