Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝ վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել։ Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում։

Լավատեղյակները պնդում են, որ դա կարող է քաղաքական աստառ ունենալ՝ սպասում են տեսնեն, թե Հայաստանն ինչպես է իրեն պահելու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որտեղ ռուսական կողմը փորձում է հաջողություն գրանցել հայկական կողմի հաշվին։

Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես պահպանության աշխատակիցներ։ Խոսակցությունները, թե գործարանը լիովին փակվելու ու բաժանվելու է 2 մասի՝ «Երեւան» ՋԷԿ-ի եւ «Նաիրիտ–2»–ի միջեւ, իրականությանը չեն համապատասխանում։ «Որեւէ բան չի վաճառվելու, որեւէ բան որեւէ մեկին չի տրվելու»,– տեղեկացրին մեր աղբյուրները։ Չնայած առաջին անգամ չէ, որ Ռուսաստանն այդ առնչությամբ խոստումներ է տալիս ու չի իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ