Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մինասյանը եւս վերջերս մասնակցել է փաստաբանական դպրոցի որակավորման քննությանը, սակայն չի կարողացել այն հաղթահարել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս եւս մեկ հնարավորություն է տրված որակավորման քննությունը վերահանձնելու եւ փաստաբանի արտոնագիր ստանալու համար։ Այսինքն՝ դատաիրավական ոլորտի ոչ միայն նախկին այլ նաեւ գործող պաշտոնյաներն են ձգտում փաստաբանի վկայական ստանալ։ Այլ կերպ ասած՝ չեն սպասում մինչեւ գործազուրկ կդառնան, նոր իրենց «գլխի ճարը կտեսնեն», ի սկզբանե նախապատրաստվում են։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ անդրադարձել էին Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լեւոն Ավետիսյանի՝ փաստաբանի որակավորման քննություններից կտրվելու պատմությանը։ Ի դեպ, նախկին դատավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել էր, թե իր «կտրվելու» պատճառը ոչ թե գիտելիքի պակասն էր եղել, այլ համակարգչի վատ իմացությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ