Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիեւի հետ եւ նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետեւյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները: Ստացվում է, նրա որակմամբ, որ այս տեղեկատվությունը հակասում է հանդիպման արդյունքին»,-«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե ադրբեջանական  կողմը չի ընդունել հետաքննական մեխանիզմների ներդրման առաջարկը:

«Եթե ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխվել է, ապա Մինսկի խումբը պետք է բանակցի՝ առաջ ընթանալով: Երբ այսքան անորոշ տեղեկություններ կան, դժվար է ավելին ասել»,-ասել է նա»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ