Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվել էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է  ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի՝  մլն 300 հազար «ընտրողով», եւ առանց նկարահանումների՝ կեղծարարների «շրջիկ խմբերով»:

Դա նաեւ հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողը չեք տալիս, ի՞նչ անենք:

Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար:

Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ