Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանի տարեդարձն է, նա դառնում է 62 տարեկան: Մեր տեղեկություններով, էլիտան` նախարարներ, պատգամավորներ, ՀՀԿ ղեկավար կազմը ժամը 19։00-ին հավաքվելու են Ջրվեժի «Վանատուր» ռեստորանում` նշելու իրենց առաջնորդի տարեդարձը:

Ավանդույթի համաձայն` տարեդարձը կնշեն առանց հոբելյարի, նա սովորաբար չի մասնակցում իր ծննդյան «փարթիներին», նախընտրում է մտերիմ մարդկանց հետ նշել: Փորձեցինք նախագահի խոսնակից` Վլադիմիր Հակոբյանից տեղեկանալ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը նշելու իր տարեդարձը։ Հակոբյանը դա համարեց անձնական տեղեկատվություն ու ոչինչ չասաց:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի տարեդարձի պատճառով ՀՀԿ-ն հինգշաբթի կայացող ԳՄ նիստը տեղափոխել է ուրբաթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ