Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտի» տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել:

Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը՝ բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա:

Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով: Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են:

Ի՞նչ պատճառով է Մուրադյանը վաճառքի հանել իր ունեցվածքը՝ Հայաստանից հեռանալո՞ւ, թե՞ պետությանը պատճառած վնասը վերականգնելու՝ հայտնի չէ, բայց գողերը, փաստորեն, հասկացել են, որ այդ բնակարանից ձեռնունայն դուրս չեն գա: «Առավոտին» չհաջողվեց ճշտել գողոնի չափը: Տեղացիները խոսում են գողոնի տարբեր՝ հիմնականում բավական մեծ չափերի մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ