Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտմտում է, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու ապագա ԱԺ-ում մյուս միավորումների մասով, որում իր ուրույն տեղն ունի նաեւ նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը: Այն ոչ այնքան ներքին, որքան արտաքին խաղի համար է անհրաժեշտ:

Ու հիմա «վերեւում» չգիտեն` «Համախմբումն» ում հետ կարող է դաշինքի գնալ՝ «Հայկական վերածննդի՞», ԲՀԿ-ի՞, ՀԱԿ-ի՞։ Բոլորին հավաքել մեկ «զամբյուղում»՝ իշխանության համար վտանգավոր է: Դեռ իր «տղամարդկային» խոսքը պետք է ասի նաեւ Ռուսաստանը: Իսկ «ապրոբացիան» տեղի կունենա Գյումրու ընտրություններով: Ի դեպ, երեկ կայացավ «ԳԱԼԱ» կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախագահ Վահան Խաչատրյանը, հրավիրված էին ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային կառույցների ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ