Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր Աղվերանում նախատեսված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Հանդիպումն անցկացվում է փակ ֆորմատով:

Մեր տեղեկություններով՝ նման հանդիպումները անցկացվում են մոտ երկու ամիսը մեկ պարբերականությամբ, եւ ամեն անգամ հրավիրվում է գործարարների մի առանձին խումբ: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը գործարարներին առաջարկում է առանց կաշկանդվելու բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին եւ տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան:

Իշխանությունները հույս ունեն, որ այդ կերպ հնարավոր կլինի մեղմել իրենց հանդեպ գործարարների շրջանում ձեւավորված բացասական վերաբերմունքը: Սակայն մասնակիցների պատմածները լրիվ հակառակ տպավորություն են ստեղծում. նրանք իրականում միայն ազատ մրցակցային հնարավորություններ են պահանջում, ինչն այս իշխանությունը չի կարող տալ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ