Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում տիրող անորոշ վիճակն այն աստիճան է խորացել, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ մասնավոր զրույցներում սկսել են իրենց մտահոգությունների մասին խոսել: Նրանք չեն պատկերացնում, թե 2017 թվականից հետո իշխանությունն ինչպես է «կիսվելու»:

Մինչ այս իշխանական համակարգում բոլորը գիտակցել են, որ նախագահական ընտրություններում իրենք բոլորով պաշտպանում են իրենց ընդհանուր ղեկավարին: ԱԺ ընտրություններում իշխանական համակարգի ներկայացուցիչները ազատ են եղել ամեն մեկն իր «մասի» համար պայքարելու, նրանցից մի քանիսը նույնիսկ ընդդիմադիր դիրքերից են այդ «կտորի» համար կռվել:

Այդ ամենն իշխանական համակարգի վրա չի ազդել, քանի որ ընտրությունների արդյունքում իշխանության կրողի հարց չի լուծվել: 2017-ի ԱԺ ընտրություններում այդպես չի լինելու, եւ իշխանական համակարգի ներկայացուցիչները չեն պատկերացնում, թե իրենց ներքին գզվռտոցներն ինչ հետեւանքներ կունենան»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ