Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդը» գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաեւ գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաեւ կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց: Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով:

Իսկ վեճի առիթը եղել է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը: Վիճաբանության պատճառների եւ բնույթի մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»:

Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ