Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար եւ ավելի շատ «կվաճառվեն»։

Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», եւ որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», եւ կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։

Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում է, սահմաններ չունի:

Նշենք, որ մեր պետական պարտքն արդեն գերազանցում է 5,2 մլրդ դոլարը: Իսկ միայն ներքին շուկայից պետական պարտատոմսերի միջոցով ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ներգրավել է 90 միլիոն դոլարի պարքտ: Պարտքեր ներգրավելը շատ լավ է ստացվում, իսկ դրանք փակելու խնդիրն անլուծելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ