Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր երկրում իսկապես փոփոխությունները գերհասունացել են։ Կոռումպացված իշխանությունների ամբարտավան կեցվածքը, անդամալույծ խորհրդարանը եւ ընդհանրապես քաղաքական համակարգը (դեռ ուզում ենք խորհրդարանական համակարգի անցնենք), այդպես էլ ոստիկան չդարձած մենթերը եւ այլն, եւ այլն՝ այդ ամենը պետք է փոխել։

Նշանակություն ունի՞, թե ինչպես։ Շատերն ասում են ՝ ոչ, սա երկրորդական հարց է, ինչ-որ բան պետք է, վերջապես, տեղից շարժվի։ Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ ինձ համար կարեւոր է, թե որ ուղղությամբ ենք շարժվում:

Մենք պետք է շարժվենք այսօրվա իշխանության բռնություններից դեպի վաղվա ժողովրդավարություն եւ հանդուրժողականությունը, այսօրվա ապօրինություններից դեպի վաղվա օրինականությունը, այսօրվա ատելության խոսքից դեպի քաղաքակիրթ երկխոսության խոսք: համաձա՞յն եք:

Ոստիկանության շենքը զենքով գրաված խումբը նպաստում է հենց ա՞յդ ուղղությամբ շարժմանը, թե՞ ճիշտ հակառակը: Այդ տղաները բռնություն չե՞ն գործել, նրանք օրենք չե՞ն խախտել, նրանք չ՞են նպաստում «բոլորին գյուլլելու» տրամադրություններին: Ավելին՝ նրանց պետք է դրսում, Խորենացի փողոցում հնարավորինս ծանր հետեւանքներով բախումներ, հակառակ դեպքում այդ խմբի գոյության մասին կմոռանան, նույնիսկ եթե դրա անդամները շարունակեն հարցազրույցներ տալ: Կարո՞ղ է իշխանությունն այդ բախումներից խուսափել: Իհարկե կարող է, բայց արդյոք ուզո՞ւմ է: Ես խիստ կասկածում եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ