Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ։

Մինչեւ Սեֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երեւանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել։ Սակայն Սեֆիլյանի եւ մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել Էր սովորական ռեժիմին։ Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երեւանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ