Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է։ Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը։

Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը։

Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը։ Իսկ ինչ վերաբերում է Գորիս եւ Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում։ Ինչպես հայտնի է՝ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, եւ այժմ դրանց բնակիչները եւս պետք է Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետեր ընտրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ