Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տասնմեկ օր է՝ Հայաստանի բնակչությունն ապրում է գերլարվածության պայմաններում, եւ ողջ հանրության ուշադրությունը կենտրոնացած է «Սասնա ծռերի» կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, եւ, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը:

Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւ նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում եւ «թիթեռ էին նկարում»: Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարեւորագույն աշխատանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների:

Իհարկե, Տարոն Մարգարյանը բազմիցս է ապացուցել, որ իրեն չի սպառնում երկրում կամ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակները համարժեք ընկալելու «դժբախտությունը», բայց որ իշխող ՀՀԿ-ում այդպիսիք շատ են, մի փոքր անհավատալի էր թվում: Փաստն այն է, որ Տարոն Մարգարյանը եւ մյուս ՀՀԿ-ականներն իրենց այդ քայլով երեկ ուղերձ հղեցին առ այն, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ կիսել նրա հասցեին հնչող լուտանքները: Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ