Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Պետության  մեջ պետք է լինեն խողովակներ՝ մտահոգությունները ոչ միայն արտահայտելու, այլեւ տեղ հասցնելու, ինչ-որ բան փոխելու համար։ Այդ խողովակներն, ըստ էության, փակ են։ Նման դեպքերում օրգանիզմի ինչ-որ մի հատվածում հավաքվում է թարախի մեծ քանակությունը, որն ի վերջո բերում է պայթյունի։ Եթե ամեն ինչ գնում է բնականոն ճանապարհով, ապա «վիրաբուժական միջամտություն» պետք չի լինում։ Բայց երբ պայթյունն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, վերքերը կարող են բուժվել սիրով եւ ներողամտությամբ։ Գիտեմ, որ իմ այդ ասածը նույնպես շատերին դուր չի գա, բայց քանի որ պատգամավորական քվեներ հավաքելու խնդիր ես չունեմ, ասեմ նաեւ այդ «տհաճ» միտքը:

Երկրի ներսում «պատերազմ» բառն ինձ համար ընդունելի չէ՝ լինի դա «ազգային-ազատագրական», «քարոզչական», թե նույնիսկ «արժեքային»: Ոստիկանությունը չպիտի պատերազմի ցուցարարների եւ լրագրողների դեմ: Իշխանության եւ «ծռերի» կողմնակիցները չպիտի մրցեն, թե ով է ավելի «ճշմարտանման» ապատեղեկատվություն տարածում: «Ֆեյսբուքահայերը» չպիտի պատերազմեն Տիգրան Մանսուրյանի կամ Պերճ Զեյթունցյանի դեմ՝ այդ մարդիկ, միեւնույն է, չեն կարդում ձեր հայհոյանքները, միայն մթնոլորտն եք փչացնում: Շանթն ու Հայկը չպիտի դատապարտվեին այդքան երկար ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին:

Եվ ամենակարեւորը՝ եկեք իրարից մեր տարաձայնությունների պատճառով չնեղանանք: Տարաձայնությունները մեր հարստությունն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ