Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել: Օգոստոսի 19-ին Էջմիածնի բնակիչ բնակիչ Կարեն Խաչատրյանը գնացել է Էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձեւով «առեւանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը:

Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առեւանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ: Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաեւ Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան՝ զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր:

Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են եւ միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլեւս առաջադրման ժամկետը սպառված է եղել:

Պետոնցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն: Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ է: Միայն հայտնի է, եւ կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ