Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են եւ այլն։ Այո, այդպես է։ Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ։ Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով։ Պարզապես կլինեն երկու միզողներ, եւ կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին։ Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով։ Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել։ Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված։ Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար։

Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետեւյալն է՝ «բա որ իշխանությունները...», որին հետեւում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը։ Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953)։ Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանամ ուշքի գալ։ Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով եւ ռեստավրացիաներով,   ուշքի գալու համար։

Հարց. Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ