Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո առաջիկայում Հայաստան է ժամանելու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը, որը պետք է ուսումնասիրի այս տարվա ընթացքում բյուջեի կատարողականը եւ հաջորդ տարվա բյուջեի ծրագրերը:

ԱՄՀ առաքելության այս այցը բավական հետաքրքիր է լինելու եւ կառավարությունում անհամբեր «սպասում» են դրան:

Խնդիրն այն է, որ կառավարությունը ներկայացնելու է ցուցանիշներ, որոնք, մեղմ ասած, չեն գոհացնելու առաքելությանը: Ամենայն հավանականությամբ, հրապարակային ելույթներում առաքելության ղեկավարները դրական գնահատական կտան, կասեն, որ մեր կառավարությունը «դիմակայում է դժվարություններին» եւ այլն, սակայն ոչ հրապարակային հանդիպումների ժամանակ գնահատականները բավական կոշտ են լինելու:
Կարելի է չկասկածես, որ Հայաստանի ֆինանսական համակարգին հիմնական աջակցություն ցուցաբերող այս կառույցը պահանջելու է կառավարությունից մեծացնել հարկային եկամուտները եւ կրճատել բյուջետային ծախսերը: Կառավարության համար սա թերեւս անլուծելի խնդիր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ