Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցած քրեական գործով նոր զարգացումներ են սպասվում:

Թեեւ այս գործում մշտապես շոշափվել են Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի անունները, սակայն շատ հնարավոր է՝ այդ շրջանակն ընդարձակվի: Բանն այն է, որ Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եղել է 6-րդ վարչության պետ (ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն):
Սակայն տարօրինակ կերպով նա այս գործից սպրդել է, ոչ մեկը երբեք չի հիշել նրա մասին եւ չի կանչել հարցաքննության, մինչդեռ 6-րդ վարչության պետը ասելիք պետք է ունենար այս աղմկահարույց սպանության մասին, իսկ քննություն իրականացնողն էլ չպետք է շրջանցեր այդ կարեւոր պաշտոնյայի ցուցմունքը:

Փորցեցինք Մհերյանի հորից՝ Պետրոս Մհերյանից ճշտել, թե ինչ փուլում է ԱԱԾ-ում հարուցված գործի քննությունը, ում են հարցաքննել: «ՉԻ» հետ զրույցում Գեւորգ Մհերյանի հայրը նշեց. «Բառիս բուն իմաստով ոչինչ չեն ուզում անել, ուզում ես գնա, ուզում ես բողոքի, ոչ մի բան չեն անում, թե ինչու՝ չես հասկանում: Արդեմ մեկ տարի չորս ամիս է՝ քրեական գործ է հարուցված պաշտոնական անձանց պաշտոնը չարաշահելու առթիվ, բայց ոչ մի առաջընթաց չկա: Երկու հոգու հարցաքննել են, երրորդին չեն բերում»:

Անդրադառնալով փոխոստիկանապետ Հունան պողոսյանին հարցաքննության կանչելու հանգամանքին, Պետրոս Մհերյանը նշեց. «Եթե հարցաքննելու լինեն, ոչ միայն Հունան Պողոսյանին պետք է հարցաքննեն, այլեւ խմբի ղեկավար Արմեն Երիցյանին եւ մյուսներին: Ո՞ւր են կորել փաստաթղթերը, նայում ես՝ չկան փաստաթղթերը: Ես մենակ եմ մնացել այս բոլոր անօրինականությունների դեմ: Մի բան, որ հարցնում ես, մատները վերեւ են տնկում, թե ինչ ես ասում: Էս երկրում ասողները փողատերերն են եւ իրանց նմանները»:

Ի դեպ, Գեւորգ Մհերյանի սպանության գործը նոր երագ էր ստացել, երբ նրա հայրը՝ Պետրոս Մհերյանը, տեսաերիզ էր տրամադրել առաջին լրատվականին:

Տեսաերիզում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունն ուրիշի գլխին բարդելու մասին, եւ կազմում են այն իրագործելու սցենարը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործով նոր զարգացումները սկանդալային են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ