Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս զորահանդեսն իր ծավալներով աննախադեպ մեծ է լինելու:

ՀՀ պաշտպանության նախարարության առջեւ խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռեւս մեկ ամիս առաջ` օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել:

Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ: Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ