Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը: Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են «օրենքով գող» Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի տարեդարձը: Տարեդարձին մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ:

Ի դեպ, Նորատուսցի Ալիկի նախորդ տարեդարձներին, ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի, մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանի, Սաշիկ Սարգսյանի որդիները, պատգամավորներ, օրենքով գողեր:

Հիշեցնենք, որ Նորատուսցի Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են: Նրանք տասը տարուց ավելի է, ինչ իրավապահների ուշադրության կենտրոնում են: 2011թ. մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակություններ, անձամբ Դեդ Հասանը, եւ քննարկելու են Հայաստանում «օրենքով գող» կարգելու հարցը, եւ հենց նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր հանցաշխարհում դարձյալ հայտնի եւ այդ ժամանակ դեռեւս նոր սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից մեկը։

2012թ. եղբայրները հայտնվեցին քրեական նոր պատմության մեջ: Ոստիկանությունը ձերբակալեց Բանդուրյաններին` տեղեկացնելով, որ նրանք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ` Ֆրանսիայի Հանրապետության կողմից: «Մարտի 20-ին հայտնաբերվել եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 եւ 1981թթ. ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում իրականացնելը կամ կազմակերպելը»,- հաղորդում էր ոստիկանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ