Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` մինչեւ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է արել Երեւանի նախկին քաղաքապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Եվ ստուգումների արդյունքում ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի խախտումներ:

Ստուգումից օրեր անց Կարապետյանը վարչապետ է նշանակվել, իսկ հինգշաբթի օրը, կառավարության նիստի ժամանակ, նա հանձնարարեց փոքր եւ միջին ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել միայն ծայրահեղ դեպքերում, բացառել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը, ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը, զբաղվել միայն ռիսկային ընկերություններով: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին նա ասել էր. «Դուք պետք է կատարեք՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու»։

Ի դեպ, այդ հայտարարությունը հարկային մարմիններում ընդունել են որպես մեսիջ, ուղղված խոշոր տնտեսվարողներին՝ անձամբ վարչապետին ներկայանալու: «Երբ ուզում ես, որ հարկատուն գա մոտդ, նրա մոտ մարդ ես ուղարկում, որ ինքն անձամբ ներկայանա, դե հո ի՞նքը չի գնա Սամվել Ալեքսանյանի մոտ, Սամվել Ալեքսանյանը պետք է գա իր մոտ»:

Ի դեպ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ նախարար դառնալուց հետո՝ 2008թ.-ին, աշխատանքից ազատել էր Կարեն Կարապետյանի քրոջ ամուսնուն` Արթուր Գելագարովին, որն զբաղեցնում էր Արաբկիրի 1-ին հարկային տեսչության պետի պաշտոնը: Այս պարագայում կերեւա` արդյոք Կարեն Կարապետյանը քեն պահո՞ղ է, թե՞ մոռանալու է մինչ վարչապետ նշանակվելը եղած անցուդարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ