Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը չի լինի, ինչպես դա եղավ նրա նախորդ աղմկոտ հրաժարականից առաջ։

«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։

ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ