Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել: Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ է:

Ու սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Լեւոն Մկրտչյանը եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում՝ Դավիթ Լոքյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ