Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես վերանում է, փոխարենը ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Մշակույթի նախարարությունից առանձնացվում է մշակութային արժեքների պահպանումը և կցվում կոմիտեին:

Վարչապետը նիստին նշեց, որ թեև մշակույթի նախարարը սա սխալ է համարում՝ գտնլեով, որ մշակույթի նախարարությունն այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց այդ մասնագիտացված ոլորտները պետք է միացնել:

Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ՝ պատմամշակութային հուշարձանների հետ քաղաքաշինության խնդիրները դնել նույն կառույցում, նշանակում է վտանգել պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետի որոշումը մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթն է շարժել, քանի որ զգալի եկամուտներ էին ստանում հուշարձանների «պահպանությունից»:

Ի դեպ, դեռևս անհայտ է «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի ճակատագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ