Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է լուծել այն խնդիրը, որն իր նախորդների` Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի համար անհաս մնաց: Նա փորձում է պետական կառավարման համակարգը վերաձևելով՝ այն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության տակ:

Վարչապետն արդեն իսկ սկսել է իշխանական համակարգի խաղացողներին, այդ թվում կոալիցիոն գործընկերներին ցույց տալ, որ պետական կառավարման համակարգում որոշումների միակ կայացնողն ինքն է: Բայց այս տեսանկյունից ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների ժամանակ Կարեն Կարապետյանը այդպես էլ չէր ընկալվում իբրև իշխանական թիմի անդամ: Առավոտյան Եռաբլուրում, իսկ երեկոյան էլ մարզահամերգային համալիրում «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողնեը նկատել էին, որ իշխանական վերնախավի ներկայացուցիչներից շատերը նորանշանակ վարչապետին չեն մոտենում և ձեռքով չեն բարևում, ինչպես սովորաբար ընդունված է, կամ ինչպես լինում էր Հովիկ Աբրահամյանի դեպքում:

Այսինքն՝ ակնհայտ է եղել, որ նորանշանակ վարչապետը շատերի համար «ցանկալի» անձ չէ: Ինչպես հայտնի է՝ նոր կառավարությունը կազմավորելուց հետո Կարեն Կարապետյանը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը: Նախկինում կառավարության ծրագրերը, որպես կանոն, խորհրդարանում ընդունվել են առանց լուրջ խոչընդոտների, քանի որ իշխող ՀՀԿ-ն մեկ մարդու պես մասնակցել է համապատասխան նիստին և սեղմել «կողմ» կոճակը:

Ուստի ուշագրավ է, թե այս անգամ իշխող ՀՀԿ-ի պատգամավորներն իրենց ինչպես կպահեն քվեարկության ժամանակ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե նրանցից քանիսը կհամարձակվի կառավարության ծրագրի քննարկմանը չմասնակցել, օրինակ` անհետաձգելի գործերով արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ