Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը:

Ըստ մեր աղբյուրների՝ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը հետ է վերադառնում:

Մեր թղթակիցը լուրը պաշտոնապես ճշտելու համար կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս ասել է, որ վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպման ու կայացված որոշման մասին տեղեկությունը կճշտի այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ