Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում:

ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»:

Ինչպես հայտնի է՝ մինչ այս տարվա փետրվար, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, այդ պաշտոնը յոթ տարի շարունակ զբաղեցնում էր Արմեն Աշոտյանը: Այսինքն՝ հանրակրթական հաստատություններում այսօր առկա իրավիճակի համար առաջնահերթ պատասխանատու անձը հենց նա է, քանի որ յոթ տարին բավական երկար ժամանակ էր՝ ոլորտը ապականելու կամ բարեփոխելու համար: Այսպիսով, վարչապետը փաստացի Արմեն Աշոտյանին անգործության կամ էլ ոլորտը ապականելու մեջ է մեղադրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ