Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ` շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար:

Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քրք Քրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով: Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է։

Հետաքրքիրն այն է, որ թե քոչարյանական, թե այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարը նույն Արմեն Գեւորգյանն է:

Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ