Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովն այդպես էլ տեղի չունեցավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում, ինչի հետեւանքով Ծառուկյանը զրկվեց պետբյուջեից ստացվող հսկայական գումարներից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ցանկացել են ՀԱՊԿ գագաթնաժողովը Գաֆէսճեան թանգարանում կազմակերպել՝ Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ որմնանկարի ներքո, որտեղ դեռ 2009թ. օգոստոսին տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը եւ 2010թ. Հայաստանի քաղհասարակության հետ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։

ՀԱՊԿ գագաթնաժողովի ռուսաստանցի կազմակերպիչներին դուր չի եկել «Վարդանանք» կտավի ներքո անցկացնելու գաղափարը, եւ վերջին պահին որոշվել է նախագահների նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումները կազմակերպել այդպիսի միջոցառումների համար անհարմար նախագահական նստավայրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ