Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից:

Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն եւ ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երեւույթ լինել, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային:

Բայց ողջ խնդիրն այն է, որ Խաչատուրովի եւ նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երեւանում լեգենդներ են շրջանառվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը եւ փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ