Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Իմ ցանկությունն է, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետեւ կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորի վրա»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հեոքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ բախում է եղել Կարեն Կարապետյանի եւ Վարդան Այվազյանի միջեւ, մասնավորապես՝ գազի գնի հետ կապված։

Մեր ճշտող հարցին, թե ուրեմն ոչ մի հակամարտություն չկա՞, Վ.Այվազյանը պատասխանեց. «Իմ ու պարոն Կարապետյանի միջեւ՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է՝ ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես՝ ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ՝ ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի՝ նորից իրար հետ մի ժամ քննարկենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ