Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում անցակետերը դեռ հսկվում են ավտոմատներով: Ասացին` դեռ վտանգ կա: Երեկ ԱԺ միջանցքներում խաղաղ էր. բոլորը մի մարդու նման, այդ թվում Մհեր Սեդրակյանը, գեներալ Մանվելը (Սեյրան Սարոյանը Երուսաղեմում է), խելոք նստած՝ ունկնդրում էին Կարեն Կարապետյանին: Միակ անհանգիստը ՍԱՍ-ի Արտակն էր։ Նա նիստի էր եկել ջինսով ու «բորդոյ վադալազկայով» եւ ծրագրի ստարտից մի քանի րոպե անց ձանձրացած դուրս եկավ դահլիճից:

«Հետաքրքիր չէ՞ր Կարեն Կարապետյանի ելույթը»,- հարցրինք նրան: Դատարկ հայացքով, ինչպես կնայեն ալյուրի պարկին, ուղիղ նայեց մեր կողմը, նույն չտեսնող-չլսող հայացքով կանգնեց Հովիկ Սոֆոյանի հետ։ Նրանց բոլորին այսօր մեկ հարց է հետաքրքրում՝ կլինե՞ն ռեյտինգային ցուցակում, թե՞ ոչ: «Ոնց ինքը կասի»,- վիզները երկարացնելով դեպի Բաղրամյան-26` միաբերան կրկնում էին նրանք` ի պատասխան մեր հարցին: Տեղյա՞կ են, որ Սերժ Սարգսյանն իրենցից մի քանիսին ասել է` խաղը փոխվում է:

Առաջին ընդմիջումից հետո արդեն ԱԺ դահլիճը կիսադատարկ էր՝ դաշնակցական նախարարները, ինչպես Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ընդմիջմանը դուրս եկան Գալուստ Սահակյանի դռնից, նրանց հետ նաեւ` Կարեն Կարապետյանը` իրենց հետ տանելով նորերից միայն առողջապահության նախարարին: Վերջինիս հակացուցված է հարցազրույց տալը. ասել են` բոլ խոսել ես, ընդմիջում տուր:

Նորեկներից Սուրեն Կարայանին ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը գուրգուրանքով ասաց․ «Մեր իջեւանցին է, ամենակարգին տղեն կառավարությունում», ու տարավ իր սենյակ` սուրճ տալու: Սակայն նրա սենյակից դուրս գալով՝ շփոթված Կարայանի ոտքը փաթաթվեց միջանցքի գորգին, մի կերպ փրկվեց ընկնելուց: «Խորհրդարանը չեկավ Ձեր վրա, լավ չբեմեցիք, փաստորեն»,- նկատեցինք մենք, ձմռանն էլ Աշոտյանն էր ընկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ