Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարբերականը նկատում է, որ, ինչպես եւ կանխատեսել էին, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի տարածաշրջանային այցի արդյունքները շատ չուշացան:

«Նախօրեին համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի իմաստը հետեւյալն էր. քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են Ակվիլայի սկզբունքները, արդեն ժամանակն է, որ վերջնականապես համաձայնեցնեն կարգավորման հիմնական սկզբունքները եւ սկսեն մշակել խաղաղության համաձայնագիրը: Մի խոսքով, համանախագահները շտապեցնում են: (Ամենամտահոգիչը այն է), որ համանախագահները Բաքվում հանդիպել են նաեւ «Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» հետ: Ստացվում է, որ նրանք Ստեփանակերտում հանդիպում են «Ղարաբաղի հայ համայնքի» հետ, իսկ Բաքվում` «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի»: Այսինքն, նրանք կարծես թե փորձում են հավասարության նշան դնել երկու «համայնքների» միջեւ: Է'լ ավելի մտահոգիչ է համանախագահների այն հայտարարությունը, թե արդեն «սկզբունքորեն ընդունվել է» իրենց առաջարկը` «օկուպացված տարածքներ» այցելելու վերաբերյալ: Խնդիրը նույնիսկ «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը չէ, այլ այն, թե ո՞րն է այդ այցի նպատակը»,- գրումէ  պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ