Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

 Ի՞նչ օրակարգով է ընթանալու երկխոսությունը կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ։

Պատասխանելով մեր այս հարցին, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կոալիցիայի անդամներից բաղկացած ախատանքային խմբի ներկայացուցիչ  Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Երկխոսության հիմնական օրակարգը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ մասերից, եւ եթե հասնենք համաձայնության առանձին հարցերի վերաբերյալ, երկխոսությունը կարելի է արդեն իսկ հաջողված համարել։ Իրենք էլ դա ընդունում են, եւ, ինչու չէ, հանրահավաքների ժամանակ ժողովրդին կիրազեկեն երկխոսության արդյունքների, հաջողությունների մասին։ Այսինքն` իրենք «չորով» չեն դնելու արտահերթ ընտրությունների խնդիրը` դրան զուգահեռ բարձրացնելու են նաեւ այլ հարցեր եւ բանակցային ցանկացած հաջողություն ներկայացնելու են հասարակությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ