Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ձիագողությունը շատ հնում ադրբեջանցիների մեջ քաջություն էր համարվում:

«Մանավանդ այն դեպքում, երբ գողը նախօրոք ձիատիրոջն այդ մասին զգուշացրած էր լինում: Հայտնի խոսք կա. «Կինս կտամ, ձիս` չէ»: Երեւի հենց դրա համար էլ ուրիշից ձի թռցնելու մեջ ինչ-որ հերոսական բան էին տեսնում: Անշուշտ` ադրբեջանցի հները: «Ենի մուսավաթ»-ի վեբ-կայքում բացառիկ տեղեկատվություն է հայտնվել առ այն, որ Իսմայիլլիի շրջանի Քիրրար գյուղում, «Մի վախեցիր, քեզ հետ եմ» ֆիլմի նկարահանման հարթակից չորս ցեղական ձի է գողացվել: Դրանցից մեկի «տերը» Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին է, որ նկարահանվում է ֆիլմի հերոսներից մեկի դերում: Հավանաբար այդ ֆիլմը պատմում է ադրբեջանական ժողովրդի «հերոսական անցյալի» մասին, եթե հարկ է եղել դեսպան- դերասանի համար հատուկ Անգլիայից հարյուր հազար ԱՄՆ դոլարով ցեղական ձի գնել եւ հասցնել Իսմայիլլի շրջան: Մյուս երեք ձիերը գնվել են յուրաքանչյուրը միջինը յոթանասուն- ութսուն հազար դոլարով:

Գողությունը բացահայտելու համար իշխանությունները ոտքի են հանել Իսմայիլլի եւ հարակից Աղսուի եւ Շամախիի ոստիկանության բաժինների տասնյակ աշխատակիցների: Օպերատիվ-որոնողական գործողություններով նախ հայտնաբերվել են երեք ձիերը, իսկ մեկ օր անց` նաեւ Փոլադ Բյուլբյուլ-օղլիի «սեւաթույր նժույգը»: Ձիագողերի ինքնության մասին «Ենի մուսավաթ»-ը ոչինչ չի գրում: Հայտնի չէ նաեւ՝ նրանց հանդեպ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ օրենքի ադրբեջանցի պահապաններն առաջնորդվել են «պապենական ադաթով», որը, ինչպես սկզբում ասվեց, ձիագողությունը հավասարեցնում է «իգիթությանը»:

Ադրբեջանցիների մեջ մի կայուն ավանդույթ կա. երբ տղա-երեխան առաջին անգամ գողություն է անում եւ բռնվում, նրան օրենքի ձեռքը չեն տալիս: Հայրը գողոնի դիմաց մի քանի անգամ թանկ վճարում է տիրոջը եւ ասում. «Երեխայի «սըվթան» մի փչացրու»: Եվ կողմերն այսպիսով գալիս են փոխադարձ համաձայնության, իսկ օրենքի պահապանները, ստանալով իրենց հասանելիքը, գործը անտեսում են: Գողոնը, սակայն, տիրոջը չի վերադարձվում:

Այս դեպքում ձիերը «հայտնաբերվել եւ վերադարձվել են տերերին»: Ճիշտը, սակայն, այն կլիներ, եթե հարգվեր վաղեմի կարգը: Բայց երեւի ձիագողերը վճարունակ չեն գտնվել: Եվ չեն էլ առաջնորդվել «իգիթության» սկզբունքով: Պարզապես գողացել են, որպեսզի իրացնեն եւ մի քիչ փող աշխատեն: Եվ հիմարաբար «վառվել են»: Հո չէ՞ր կարող ոստիկանությունն աչք փակել դեսպան- դերասանի ձիու կորստյան փաստի հանդեպ: Կամ, որ ավելի կարեւոր է, թույլ տալ, որ «Մի վախեցիր, քեզ հետ եմ» ֆիլմի նկարահանումները տապալվեին: Չէ՞ որ դա «հայրենասիրական» ֆիլմ է»,- գրում է «Ազգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ