Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «1news.az-ը, որ գրեթե իշխանական լրատվամիջոց է, տարածել է «սենսացիոն» լուր: Ըստ այդմ, «հայերը Խաչեն գետով լուղարկել են երկու ական, որը հայտանաբերել եւ այդ մասին ահազանգել են Աղդամի շրջանի Այաղ Գարվանդ գյուղի բնակիչները: Ականներից մեկը հակատանկային է, մյուսը` հակահետեւակային: Մասնագետները պարզել են, որ դրանք արտադրված են Հայաստանում: Նույն օրն ականները վնասազերծվել են»:

Թե ինչպե՞ս են «հայերն ականներ լուղարկել», այդ մասին, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցը ոչինչ չի գրում: Եվ դրանով իսկ բացահայտում է սույն տեղեկատվության բացահայտ անմտությունը: Քանի որ, ինչպես ռուսները կասեն, «ոզնուն էլ հասկանալի է», որ անհնար է գետով ականներ լուղարկել: Այն պարզ պատճառով, որ ականը «փայտ» չէ, որ ջրասույզ չլինի եւ լողա մինչեւ «նշանակման վայր»:

Բայց եթե անգամ հայերը մտադրված լինեին վառելափայտ առաքել աղդամցիներին, քանի որ ձմեռը մոտենում է, իսկ նրանք գազ չունեն, միեւնույնն է, կմատնվեին անհաջողության: Քանի որ սակավաջուր Խաչեն գետով դա անհնար է անել: Մանավանդ` Խաչենի ջրերի մեծագույն մասը կուտակվում է վերջերս շահագործման հանձնված ջրամբարում, մնացածն էլ` օգտագործվում ոռոգման նպատակով: Այնպես որ, ներկա դրությամբ Խաչենի այն հատվածը, որ Աղդամի` ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում է, պարզապես չորահուն հեղեղատ է: Ուրիշ ոչինչ:

Մնում է ենթադրել, որ ադրբեջանցիներն իրենք են ինչ-որ ժամանակ ականապատել Այաղ Գարվենդի շրջակայքը, հետո այդ մասին մոռացել: Տարիների ընթացքում, հավանաբար, ծածկույթը քայքայվել է, եւ ականները հայտնաբերվել ու ոչնչացվել են: Կամ, ով գիտի, գուցե իշխանություններն ականապատել են շրջակայքը, որպեսզի Այաղ Գարվենդի բնակիչները մերձճակատային գոտուց չհեռանան եւ պատանդ մնա՞ն:

Ամեն ինչ հնարավոր է, բայց որ Խաչեն գետով հակատանկային ական լուղարկվի` դրա համար պիտի ունենալ միայն ազերպրոպի հիվանդ երեւակայությունը: Չե՞ն հասկանում, որ ուղղակի ծիծաղելի են դառնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ