ՀՀԿ-ում անկումային տրամադրություններ են

«168 ժամ»

09:56, 10.12.2011

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` ՀՀԿ-ում անկումային տրամադրություններ են հասունացել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում Սամվել Նիկոյանի եւ Էդուարդ Շարմազանովի ընտրվելու հետ կապված: «Հայտնի է, որ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ուներ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ-ում խոսում են, որ նա նեղ շրջանակներում հայտարարել է` եթե ինքը չդառնա ԱԺ նախագահ, Տիգրան Թորոսյանի նման, հնարավոր է, դուրս գա ՀՀԿ-ից: Իսկ ԱԺ նախագահ դառնալու համար նրան փորձում էր առաջ մղել նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, ասում են, որ բավականին վատ տրամադրություն ունի նաեւ Հ. Աբրահամյանը, ով չկարողացավ նշանակել ոչ միայն իրեն փոխրինողի, այլ` նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարին:  Հ. Աբրահամյանը եւ Գ. Սահակյանը այս դեպքում փորձել են առաջադրել պատգամավոր Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Բայց որոշ տեղեկությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը վերջինիս չի ընդունել, որովհետեւ Սահակյանինի առաջադրել են իր վստահությունը չվայելող Հ. Աբրահամյանն ու Գ. Սահակյանը: ԱԺ-ում արդեն խոսում են, որ հաջորդ խորհրդարանում չի լինի նաեւ այն պատգամավորների մեծ մասը, ովքեր Հ. Աբրահամյանի ազդեցության տակ են»,- գրում է «168 ժամ»-ը:

Այս թեմայով